slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյում փորձաքննությունների կատարման ժամկետների հետ կապված խորհրդակցություն է անցկացվել

News_Image

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրենի՝ փորձաքննությունների գծով տեղակալ Ա. Գահնապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել է Բյուրոյի փորձագիտական անձնակազմը: Խորհրդակցության շրջանակներում վերլուծվել են ընթացիկ փորձաքննությունների քանակական, ծավալային ցուցանիշները, անավարտ, ինչպես նաև կուտակված փորձաքննությունների՝ հնարավորինս ողջամիտ ժամկետներում իրականացմանը խոչընդոտող օբյեկտիվ պատճառները և փորձագիտական գործունեության վերաբեյալ այլ կարևոր հարցեր։      
Նշվել է, որ դեռևս 2023թ. հոկտեմբերի 6-ին Փորձաքննությունների ազգային բյուրոն գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին և հայտնել Կազմակերպությունում նշանակված փորձաքննությունների կուտակումների մասին՝ կից ցանկով ներկայացնելով վարույթների շրջանակներում նշանակված փորձաքննությունները և դրանք ավարտին հասցնելու նախատեսվող հնարավոր ժամկետները: 
Հաշվի առնելով նշանակված փորձաքննությունների աննախադեպ մեծ ծավալը, Բյուրոյի փորձագետների անհամաչափ ծանրաբեռնվածությունը, Կազմակերպությունում նշանակվող բարդ և ծավալուն համալիր փորձաքննությունների տեսակարար կշռի մշտապես բարձր մակարդակը, որոշ ուղղություններով Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական կարողությունների եզակի լինելը, փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տևական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հանգամանքը, վարույթն իրականացնող մարմնի հիմնավոր գրությունների հիման վրա հրատապ եզրակացություններ տալու անհրաժեշտությունը և այլ օբյեկտիվ պատճառներ, ոչ բոլոր փորձաքննություններն է հնարավոր եղել ավարտել նախատեսված ժամկետներում: 
Ա. Գահնապետյանը հայտնեց, որ նշանակված փորձաքննությունների աննախադեպ ծավալով պայմանավորված, փորձաքննությունների կատարման ժամկետների հետ կապված առկա ռիսկերը կառավարելու և հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով Կազմակերպության տնօրեն Ա. Հովսեփյանը նոյեմբերի սկզբին համապատասխան գրությամբ դիմել էր գլխավոր դատախազին՝ հիմնավոր հաշվարկով ներկայացնելով, որ նման ծավալների և տեմպի պարագայում 2024թ. նոյեմբերին պետպատվերը կսպառվի և բազմաթիվ փորձաքննություններ հնարավոր չի լինի ավարտին հասցնել: Ա. Հովսեփյանը գրությամբ խնդրել էր գլխավոր դատախազին՝ միջոցներ ձեռնարկել Կազմակերպությանը լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու համար, որպեսզի հնարավոր լինի իրականացնել շուրջ 1466 օբյեկտի փորձաքննություն: Գրությունը մինչ օրս մնացել է անպատասխան ինչն անհնարին դարձրեց օբյեկտներին վերոնշյալ քանականան փորձաքննությունների իրակացումն ընթացիկ տարում:
Ամփոփելով խորհրդակցությունը, Ա.Գահնապետյանը փորձագիտական ստորաբաժանումներին հանձնարարեց 2025թ.-ի հունվար ամսից (նոր տարեկան ֆինանսավորման հատկացումից հետո) առաջնահերթության կարգով ավարտին հասցնել նախորդ տարիներից փոխանցված փորձաքննությունները՝ խստիվ ղեկավարվելով  ՀՀ Կառավարության N 1864-Լ որոշմամբ և Բյուրոյի տնօրենի 40-Լ հրամանով:

26 December 2024